Բավ է պառակտվել
12-12-2013 19:23

Հպարտ եմ, որ հայկական արմատներ ունեմ. Սերգեյ Գալիցկի

Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին «Маяк»  ռադիոկայանին տված հարցազրույցում  հայտարարել է, որ հպարտանում է իր հայկական արմատներով:

«75 տոկոսով ռուս եմ, իսկ 25 տոկոսով՝ հայ:  Ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում: Ցավոք, հայերեն լեզվին չեմ տիրապետում, սակայն  հպարտ եմ իմ հայկական արմատներով», - ասել է Գալիցկին: