Բավ է պառակտվել
09-08-2016 09:50

Սենտ Լուիս. Արոնյանը առաջատարների ցանկում է

Ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում շարունակվում է «Սինգֆիլդի գավաթի» համար մղվող մրցապայքարը։ Նախօրեին կայացել են չորրորդ տուրի պարտիաները։

 Գրոսմայստերների բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի հաշվով։ Միմյանց հետ են մրցել Արոնյան-Կարունա, Նակամուրա-Տոպալով, Դին Լիժեն-Անանդ, Սո-Գիրի, Վաշիե-Լագրով- Սվիդլեր զույգերը։

Չորս տուրից հետո առաջատարների ցանկում որևէ փոփոխություն չի եղել։ Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդն ու Վեսելին Տոպալովը 2.5 միավորով շարունակում են մնալ առաջատարների ցուցակում։