Բավ է պառակտվել
09-08-2014 14:35

Ըմբշամարտ. Զագրեբում այսօր կպայքարեն հայ 4 ազատոճայիններ

Այսօր Զագրեբում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի շախմատի երիտասարդական առաջնությունը: Ստուգատեսի առաջին օրը մեդալներ են խաղարկվելու 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերում:
Վիճակահանության արդյունքներով Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ հանդես եկող մարզաձևի Հայաստանի երիտասարդական ընտրանու ներկայացուցիչներին արդեն առաջին մենամարտերում բավական լուրջ մրցակիցներ են բաժին հասել:
Ի դեպ՝ Ավետիք Վարդանյանին Զագրեբում օգնելու են մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի օգնականներ Արմեն Մալխասյանն ու Հապետնակ Կյուրղինյանը:
50 կգ, 19 մասնակից, 1/16-րդ փուլ՝ Մխիթար Գրիգորյան-Սաբեր Շարեստանի, Իրան: Այս զույգի հաղթողը 1/8-րդ փուլում ուժերն է չափելու Ստեն Օրավ, Էստոնիա- Ֆարիդ Իսլամով, Ադրբեջան զույգի հաղթողի հետ: 60 կգ, 29 մասնակից՝ Գոռ Գրիգորյան- Իվան Բիլեյչուկ, Ուկրաինա:
Այս զույգի հաղթողը 1/8-րդ եզրափակչում մրցելու է Լիամ Նեյլանդ, Ավստրալիա-Դավիթ Ռոմանովիչ, Լեհաստան զույգի հաղթողի հետ: 74 կգ, 35 մասնակից, 1/16-րդ փուլ՝ Տիգրան Մնացականյան-Լուրի Չեռնիցա,Մոլդովա: Այս զույգի հաղթողը 1/8-րդ փուլում հանդիպելու է Արսլան Հուդայբերոև, Թուրքմենստան-Գեորգի Բոդիցեանու, Ռումինիա զույգի հաղթողի հետ: 96 կգ, 22 մասնակից, 1/16-րդ փուլ՝ Վիկտոր Կազիշվիլի, Հայաստան–Անկիտ Անկիտ, Հնդկաստան:
Այս զույգի հաղթողը 1/8-րդ փուլում քառորդ եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Յոնգկու Լի, Կորեա–Էլխան Ասադով, Ղազախստան զույգի հաղթողի հետ:
Խորվաթիայի ժամանակով ժամը 10-14-ը կայանալիք առավոտյան մրցահերթում անցկացվելու են նախնական և սփոփիչ փուլերի գոտեմատերը: