Բավ է պառակտվել
06-06-2015 17:32

Այսօր երեկոյան Բեռլինում կխաղարկվի Եվրոպայի լավագույն ակումբային թիմի տիտղոսը

Այսօր երեկոյան Բեռլինում տեղի կունենա  2014-2015 շրջանի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղը, որին կմասնակցեն Թուրինի  «Յուվենտուս»-ը և «Բարսելոնա»-ն:
Իտալական թիմի անցումը եզրափակիչ փուլ՝ շատերի համար անսպասելի էր: Կիսաեզրափակչում նրանց հաջողվեց կոտրել «Ռեալ»-ի դիմադրությունը, դրա հետ մեկտեղ, կատալոնցիների համար այս շրջանի եզրափակչում կայանալիք խաղը հաջող ելույթների տրամաբանական շարունակությունն է:
«Բարսելոնան» արդեն հաղթել է առաջնությունը  և Իսպանիայի Գավաթը: Հերթը եվրոպական շրջանի գլխավոր մրցանակինն է: Արդեն մի քանի օր է ինչ երկու թիմերը տեղակայվել են Գերմանիայի մայրքաղաքում: Խաղից առաջ նրանք հասցրել են անցկացնել մամլո ասուլիսներ և մարզումներ: Մենք ձեզ համար հավաքել են լավագույն կադրերը, որոնք փոխանցում են եզրափակչից առաջ տիրող տրամադրությունը: