20-08-2016 10:30

Օլիմպիադայի նախավերջին օրը մրցապայքարի մեջ կմտնի Լևան Բերիանիձեն

Ռիո դը Ժանեյրոյում ընթացող 31-րդ Օլիմպիական խաղերում օգոստոսի 20-ին մրցումային նախավերջին` 15-րդ օրն է:

Հայաստանը ներկայացնող մարզիկներից այսօր կմենամարտի ազատ ոճի ըմբիշ Լևան Բերիանիձեն, ում մրցակիցը չինացի Ժիվեի Դենգն է
125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը կմեկնարկի 1/8 եզրափակչից:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո են մեկնել նաև Գառնիկ Մնացականյանը (57կգ), ով նախօրեին պարտվեց իրանցի Հասան Ռահիմիից և դուրս մնաց պայքարից, ինչպես նաև Դավիթ Սաֆարյանը (65 կգ) և Գեորգի Կետոևը (97 կգ), ովքեր կմրցեն օլիմպիադայի վերջին օրը։