Բավ է պառակտվել
28-03-2014 23:30

Այսօր Nike Air Max-ի ծննդյան օրն է

 
Պատմական Nike Air Max-ը արդեն 27 տարի շարունակ գտնվում է մարզակոշիկների շուկայում: Այսօր բարդ է պատկերցնել զգեստապահարանում նրանցից ավելի անհրաժեշտ կոշիկներ: Մարզակոշիկները արդեն վաղուց դադարել են լինել միայն սպորտի համար նախատեսված ոտնամաններ: Մարզակոշիկների այդ հարմարավետ զույգը այժմ նախատեսված է ոչ միայն հատուկ տարածքներում կամ դրսում վազքի համար և արդեն վաղուց է, ինչ վերջիններս դադարել են կրել միայն սպորտային տաբատի հետ:
Եվ թեև տարիներ առաջ ոչ ոք նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ զգեստապահարանի այդ մասնիկը առանձնահատուկ մի մշակույթի և հավաքածուների մի մասի կվերածվի, ապա այսօր այդ սովորական երևույթ է համարվում:

 

 


Անշուշտ, ամենահայտնի մոդելներներից մեկն է հանդիսանում Nike ընկերության Air Max մարզակոշիկների հավաքածուն: Այսօր գրեթե յուրաքանչյուր ոք հանդիսանում է այդ մարզակոշիկների գոնե մեկ զույգի սեփականատեր: Եվ այսօր այդ մարզակոշիկների տեսակի յուրաքանչյուր զույգը հատուկ օր է նշում. ուղիղ 27 տարի առաջ՝ 1987 թվականին թողարկվել է «մաքս» հավաքածուի առաջին տարբերակը, որը իսկական հեղափոխություն էր մարզակոշիկների արտադրման ոլորտում:
Ամեն ինչ սկսվեց նույնիսկ ոչ թե 1987, այլ 1977 թվականին, երբ տիեզերաինժիներ Ֆրենկ Ռուդին, Nike-ի գլխավոր գրասենյակը այցելելով, փոխանցեց նրանց վազքի համար նախատեսված մարզակոշիկների զույգը՝ կոշիկների վրա տեղադրված Air ամորտիզացիոն համակարգով:

 
Այդ նորարարությունը ամբողջովին ձևափոխեց մարզակոշիկների արտաքին տեսքը և դարձավ վերջիններիս այցեքարտը: Ժամանակի ընթացքում Air Max-ը դարձավ միլինավոր մարդկանց կողմից սիրված զույգը և համալրվեց Air Max Light, Air Max BW, Air Max 90, Air Max 93, Air Max 95, Air Max 97, Air Max 360 և վերջերս թողարկված Air Max Lunar90 տարբերակներով:
Nike Air-ը աներևակայելի հռչակ ձեռք բերեց: Փողոցների լեգենդ Air Max-ը մարզակոշիկների մի ողջ սերնդի «նախահայր» դարձավ:
Ծննդյան օրվա կապակցությամբ Nike ընկերությունը կթողարկի Air Max 1 Air Max Day սահմանափակ քանակով մարզակոշիկների հավաքածուն, որոնց լեզվակներին գրված է լինելու ծննդյան ամսաթիվը՝ 3.26, մարտի 26-ը, նրանց ծննդյան պաշտոնական օրը:

 
Մարզակոշիկների գունային որոշումն է լինելու վերևի հատվածում սպիտակի և կարմիրի համադրությունը, իսկ ներքևում՝ վառ կանաչը մարզակոշիկի թափանցիկ օդային բարձիկը ընդգծելու համար: