Բավ է պառակտվել
16-04-2016 11:21

ՖԻԲԱ-ն որակազրկել է Ռուսաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականին

Միջազգային բասկետբոլի ֆեդերացիան (ՖԻԲԱ) որակազրկել է Ռուսաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականին: Նրանք չեն մասնակցի 2017թ. Եվրոպայի առաջնությանն ու որակավորման մրցաշարին: Այդ մասին հայտնել է ՖԻԲԱ-ի մամլո-քարտուղար Սակիս Կոնտոսը:
Եվրոպական 14 երկրների, այդ թվում Ռուսաստանի, որոնք իրենց ակումբներին թույլ են տվել մասնակցել Եվրոգավաթին (Եվրոլիգայի երկրորդ մրցաշար) ՖԻԲԱ-ի կողմից որակազրկվել են:
Այն բանի հետո, երբ եվրոպական լիգայի ակումբները հայտարարել են Եվրոլիգայի հետ 3 տարվա պայմանագիր կնքելու մասին, ՖԻԲԱ-ն սկսել է այդ երկրներին ֆեդերացիաններին սպառնալիքներ կատարել, որոնք արդյունքում իրագործել: Որակազրկված հավաքականները չեն կարող մասնակցել 2017 թվականի Եվրոպայի առաջնությանը:
Պատժի ենթարկվելու մասին նամակներ են ստացել Ադրիատիկական լիգայի մեջ մտնող Սերբիան, Խորվաթիան, Սլովենիան, Բոսնիա ու Հերցեգովինան, Չերնոգորիան, ինչպես նաև Իսպանիան, Թուրքիան, Լիտվան, Իտալիան, Իսրայելը, Մակեդոնիան, Լեհաստանը և Ռուսաստանը:
Նամակում ասված է, որ եթե Եվրոլիգային աաջկցելու տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, ապա տվյալ ֆեդերացիան մինչ ապրիլի 20-ը պետք է հերքման ապացույց ներկայացնի:
Նշենք, որ ՖԻԲԱ-ն Եվրոլիգայի հետ պայքարում է եվրոպական ակումբային բասկետբոլում ազդեցության համար և փորձում է երկրների երկրորդական թիմերին ուժով ստիպել մասնակցել ՖԻԲԱ-ի Չեմպիոնների լիգային, այլ ոչ թե Եվրոգավաթին: