Բավ է պառակտվել
28-04-2015 15:34

Շախմատի Հայաստանի հավաքականը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծաղկաձորում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի 2015թ. առաջնությունը: Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի հաղթանակներից հետո մեր ընտրանին ապահովեց առավելությունը Եգիպտոսի հավաքականի նկատմամբ: Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սերգեյ Մովսիսյանի պարտիան դեռևս շարունակվում է: Այսպիսով՝ մեր հավաքականը վաստակել է 11 միավոր ու նվաճել բրոնզե մեդալ: Երկրորդ տեղը 12 միավորով զբաղեցրել է Ուկրաինայի հավաքականը, իսկ չեմպիոնի կոչումը նվաճել են չինացիները: Չինաստանի ընտրանու ակտիվում կա 13 միավոր: Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց հավաքականը Չինաստանի Չենդու քաղաքում ավարտված աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: