Բավ է պառակտվել
01-07-2016 10:56

Եվրո-2016. Պորտուգալիան կիսաեզրափակչի առաջին մասնակիցն է

Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած Լեհաստան – Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց պորտուգալացիների հաղթանակով (1:1՝ հիմնական ժամանակ, 5:3՝ 11 մետրանոցներ): Հավաքականների միջև խաղում առաջինը հաջողության հասան լեհերը, երբ հանդիպման արդեն 2-րդ րոպեին Կամիլ Գրոսիցկու փոխանցումից հետո Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բացեց խաղի հաշիվը: Առաջին խաղակեսում պորտուգալացիները կարողացան հավասարեցնել հաշիվը. 33-րդ րոպեին Ռենատու Սանշեշը դարձավ գոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսն ընթացավ հավասար պայքարում և հաշվի մեջ փոփոխություն չգրանվեց. հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակն էլ ի հայտ չբերեց հաղթողին՝ 0:0: Հետխաղյա 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին պորտուգալացիները՝ 5:3:

Հիշեցնենք, որ Պորտուգալիան կհանդիպի Ուելս – Բելգիա դիմակայության հաղթողի հետ: