Բավ է պառակտվել
18-05-2015 11:00

Կանադայի հավաքականը հռչակվեց որպես հոքեյի աշխարհի չեմպիոն

Կանադայի հավաքականը ջախջախել է Ռուսաստանի թիմին և հռչակվել հոքեյի աշխարհի չեմպիոն: Չեխիայում տեղի ունեցած աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը ավարտվեց  6:1 հաշվով հյուսիսամերիկյան թիմի օգտին: Ռուսաստանում խաղի ուղիղ եթերը հեռարձակել Առաջին ալիքը: Հաշիվը բացվեց խաղի առաջին փուլում: Կանադացի հարձակվող Քոդի Իքինը կարողացավ փոխանցել տաթօղակը Սերգեյ Բոբրովսկու դարպասները: Երկրորդ քսան րոպեի ժամանակ կանադացիները շարունակեցին տափօղակները նետել ռուսաստանցիների դարպասները. Այստեղ աչքի ընկան Էայլեր Էննիսը, Սիդնի Քրոսբին և Թայլեր Սեգինը: Խաղի եզրափակիչ մասում կանադացիները ամրապնդեցին իրենց հաղթանակը  Կլոդ Ժիրուի և Նաթան Մաքիննոնի գոլերի շնորհիվ: Միակ տաթօղակը կանադացիների դարպասները գցեց ռուսաստանցի հարձակվող Եվգենի Մալկինը, ով սահմանեց վերջնական հաշիվը: Դա ռուսաստանցիների հանդեպ կրած կանադացիների խոշորագույն հաղթանակն է: Վերջին անգամ նրանք աշխարհի չեմպիոն դարձան  2007 թվականին Ռուսաստանում: Ռուսաստանցիները չկարողացան պաշտպանել չեմպիոնի տիտղոսը, որին նրանք արժանացան Մինսկում  2014 թվականի աշխարհի առաջնությանը: