Բավ է պառակտվել
07-08-2015 10:24

Հայկական թիմը դուրս է եկել «տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչ

Ռուսաստանի Դաշնությունում ընթացող բանակային միջազգային խաղերի շրջանակներում «տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչ են դուրս եկել Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Հայաստանի, Սերբիայի, Ղրղզստանի և Տաջիկստանի թիմերը:
Նման որոշում է կայացրել «տանկային բիաթլոնի» դատավորների հանձնաժողովը: Բանակային միջազգային խաղերի գլխավոր դատավոր, գեներալ­մայոր Դմիտրի Գորբատենկոյի խոսքով՝ «տանկային բիաթլոնի» մրցաշարի եզրափակիչ դուրս է գալու միայն չորս թիմ:

ՌԴ Զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ անցկացվող բանակային միջազգային խաղեր­ 2015-­ն անցկացվելու է մինչև օգոստոսի 15-­ը: Իրենց վարպետությունն ու պրոֆեսիոնալիզմը ցուցադրում են 17 երկրների 57 խմբեր: Մրցույթն անցկացվում է 14 կատեգորիաներում, որում խաղարկվում են 480 խումբ մեդալներ: «Տանկային բիաթլոն» մրցույթին մասնակցում է 39 անձնակազմ 13 երկրից:Անհատական մրցարշավի տվյալներով` կորոշվեն լավագույն երեք տանկային անձնակազմերը և 8 թիմեր, որոնք հանդես կգան օգոստոսի 13­ին կիսաեզրափակչում:
Հայաստանի տանկիստները Ռուսաստանում անցկացվող բանակային խաղերում առաջինանձնակազմերի մրցարշավից հետո երրորդ տեղն են զբաղեցնում «Տանկային բիաթլոն» մրցույթիանհատական մրցաշարում: Առաջին տեղը գրավել է Ղազախստանի հավաքականը, երկրորդ տեղում Ռուսաստանի հավաքականն է:
Օգոստոսի 4-­ին տանկային բիաթլոնում ավարտվել են երկրորդ անձնակազմերի բոլոր մրցարշավները, «Անհատական մրցարշավ» անվանակարգում պայքարում էին ինն անձնակազմեր: Առաջին երկու մրցարշավներին մասնակցել են Հայաստանի, Անգոլայի,Ռուսաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի և Չինաստանի թիմերը: Օրվա երկրորդ կեսին մրցարշավն ավարտել են Քուվեյթի, Ղրղզաստանի եւ Ղազախստանի տանկային անձնակազմերը: