Բավ է պառակտվել
07-04-2017 10:52

Հայաստանի հավաքականը հսկայական առաջընթաց է գրանցել ՖԻՖԱ-ի նոր ռեյտինգում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հինգշաբթի օրը ՖԻՖԱ-ի հրապարակած ընթացիկ վարկանշային աղյուսակում 18 տեղով բարելավել է իր դիրքը, զբաղեցնելով 67-րդ հորիզոնականը:
Մարտի 26-ին Հայաստանի հավաքականը 2018թ. ֆուտբոլի Աշխարհի Առաջնության մրցաշարի E խմբի ընտրական տուրում 2: 0 հաշվով վստահ հաղթանակ տարան Ղազախստանի հավաքականի հանդեպ: Այս հաղթանակից հետո հայկական թիմը կրկին խմբից դուրս գալու համար պայքարի վերադարձավ:
ԱԱ որակավորման փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Լեհաստան (11-րդ տեղ), Ռումինիա ( 47-րդ տեղ), Դանիա ( 51-րդ տեղ), Մոնտենեգրո ( 62-րդ տեղ), Ղազախստան ( 105-րդ տեղ):
Ստորև ներկայացնում ենք ապրիլի 6-ի դրությամբ ՖԻՖԱ-ի ռեյտինգի առաջին տասնյակը.
1. Բրազիլիա
2. Արգենտինա
3. Գերմանիա
4. Չիլի
5. Կոլումբիա
6. Ֆրանսիա
7. Բելգիա
8. Պորտուգալիա
9. Շվեյցարիա
10. Իսպանիա
Հինգ տուրերից հետո Հայաստանը 6 միավորով ընտրական խմբում Ռումինիայի հավաքականի հետ կիսում է չորրորդ-հինգերորդ տեղերը:
Անվիճելի առաջատար է Լեհաստանի հավաքականը՝ 13 միավոր: Մոնտենեգրոյի և Դանիայի հավաքականները հավաքել են 7-ական միավոր: Խմբի աուտսայդերը Ղազախստանի թիմն է, որը հավաքել է ընդամենը երկու միավոր: