02-06-2016 09:38

Հայաստանի հավաքականը հաղթեց Էլ-Սալվադորին

Հայաստանի ազգային հավաքականը «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում 4։0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց Էլ–Սալվադորի թիմին

Լոս-Անջելես քաղաքի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում կայացավ Հայաստան-Էլ-Սալվադոր ընկերական հանդիպումը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ 4:0 հաշվով: Արդեն 2-րդ րոպեին Խավի Գարսիան գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 6 րոպե անց Հովհաննես Համբարձումյանը կրկնապատկեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում գոլերի հեղինակներ դարձան Տիգրան Բարսեղյանը և Գեղամ Կադիմյանը։