Բավ է պառակտվել
01-09-2016 09:08

Հայաստանի հավաքականը պարտվեց չեխերին խոշոր հաշվով

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն արտագնա խաղում պարտվեց չեխերին ընկերական խաղում:

Մլադա Բոլեսլավ քաղաքի մարզադաշտում անցկացված խաղն ավարտվեց 3:0 հաշվով՝ հօգուտ Չեխիայի հավաքականի:

Գոլերի հեղինակներն են՝ կիսապաշտպան Լադիսլավ Կրեյչին (4-րդ րոպե), հարձակվող Վացլավ Կադլեցը (33) և կիսապաշտպան Յան Կոպիցը (87):

Հանդիպման 38-րդ րոպեին վնասվածք ստացավ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Սեպտեմբերի 4-ին հայ ֆուտբոլիստները դանիացիների հետ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կանցկացնեն 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղը: