Բավ է պառակտվել
14-07-2016 14:38

Հայաստանի հավաքականը հաղթեց վրացիներին և հռչակվեց չեմպիոն

Հայաստանի հավաքականի հաղթանակով ավարտվեց Թբիլիսիում անցկացված բասկետբոլի կանանց մինչև 18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը։

Եզրափակիչում Վահագն Հարությունյանի գլխավորած թիմը մրցեց Վրաստանի հավաքականի հետ եւ հաղթանակ տարավ հսկայական առավելությամբ՝ 66։32։

Կիսաեզրափակիչում Հայաստանի թիմը մրցել էր Մալթայի հավաքականի հետ եւ առավելության էր հասել 59:43 հաշվով:

Վրաստանի թիմը կիսաեզրափակիչում հաղթել էր Անդորրայի հավաքականին։