Բավ է պառակտվել
23-11-2015 10:23

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնության վերջին փուլում և Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ: Առաջնության վերջին փուլում Հայաստանի հավաքականը մրցում էր Վրաստանի հետ: Արոնյանը հաղթեց մրցակցին, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին: Վերջինն իր պարտիան ավարտեց Սերգեյ Մովսիսյանը, և նա նույնպես հաղթեց: Հայաստանի տղամարդկանց թիմը հավաքեց 13 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Հայաստանի հավաքականը Հունգարիայի և Ֆրանսիայի թիմերին գերազանցեց լրացուցիչ միավորներով: Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն դարձավ Ռուսաստանի թիմը: