Բավ է պառակտվել
05-09-2016 07:04

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց դանիացիներին

Կիրակի Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում տեղի ունեցած 2018 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց դանիացիների թիմին:

Խաղն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ դանիացիների: Միակ գոլը 17-րդ րոպեին հարվածեց «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը:

Հենց նա էլ 72-րդ րոպեին չկարողացավ իրացնել տասնմեկ մետրանոց հարվածը. հայկական թիմի դարպասապահ Արսեն Բեգլարյանը հիանալի կերպով հետ մղեց գնդակը:

Հայաստանի հավաքականն ընտրական նույն խմբում է Ռումինիայի, Լեհաստանի, Դանիայի, Չեռնոգորիայի և Ղազախստանի հետ։