Բավ է պառակտվել
14-10-2013 15:34

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը մեկնեցին Իտալիա: Հոկտեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:45-ին, Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումը Իտալիայի հավաքականի հետ:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի մարզում «Սան Պաոլո» մարզադաշտում: Մարզումից առաջ տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը

 

 

Հայաստանի ազգային հավաքականի կազմը՝

 

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան

Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան

 

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան

Հրայր Մկոյան, «Գանձասար»

Վալերի Ալեքսանյան, «Ռահ Ահան», Իրան

Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Լևոն Հայրապետյան, «Վիձև», Լեհաստան

Արթուր Ավագյան, «Գանձասար»

 

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան

Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա

Դավիթ Մանոյան, «Փյունիկ»

Գևորգ Ղազարյան, «Շախտյոր», Կարագանդա, Ղազախստան

Մարկոս Պիզելի, «Կրասնոդար», Ռուսաստան

Արաս Օզբիլիս, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

Էդգար Մալաքյան, «Բանանց»

Արտակ Դաշյան, «Գանձասար»

 

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

Արթուր Սարկիսով, «Ուրալ», Ռուսաստան