Բավ է պառակտվել
27-11-2014 12:31

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 77-րդն է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի նոյեմբերյան դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 77-րդ տեղը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Ֆարոյում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Հայաստանի թիմը 0:1 հաշվով պարտվեց պորտուգալացիներին: Հոկտեմբերի աղյուսակում Բեռնար Շալանդի ղեկավարած թիմը 75-րդն էր: Առաջատար տասնյակում են Գերմանիան, Արգենտինան, Կոլումբիան, Բելգիան, Հոլանդիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իսպանիան եւ Ուրուգվայը: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հետ նույն խմբում ընդգրկված Դանիան 30-րդն է, Սերբիան 46-րդը, Ալբանիան՝ 50-րդը: