Բավ է պառակտվել
16-11-2015 14:30

Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Նորվեգիայի թիմին

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնոթյան հերթական տուրում հաղթել է Նորվեգիայի թիմին: Մրցաշարի 3-րդ տուրում տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին: Իր պարտիան հաղթանակով է ավարտել նաև Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը կիսել է միավորը, իսկ Սերգեյ Մովսիսյանը պարտվել է:
Կանանց պայքարում Հայաստանի թիմը մրցում էր Թուրքիայի ընտրանու հետ: Էլինա Դանիելյանը պարտվել է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ հաղթել: Մյուս պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Հայաստան-Թուրքիա խաղում, այսպիսով, գրանցվել է 2:2 հաշիվ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հաջորդ տուրում տղամարդկանց և կանանց թիմերը կմրցեն Անգլիայի հավաքականների հետ: