Բավ է պառակտվել
26-05-2016 14:23

Հայաստանի հավաքականի առաջին լիարժեք մարզումն ԱՄՆ-ում

Այսօր Լոս-Անջելես քաղաքի «Նանսեն-Ֆիլդ» մարզադաշում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի առաջին լիարժեք մարզումը։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, նախավարժանքից հետո ֆուտբոլիստները կատարել են գնդակով վարժություններ, այնուհետև հարվածներ են իրացրել դարպասին, իսկ մարզման վերջում անցկացրել երկկողմանի խաղ։ Վաղը մեր հավաքականը կանցկացնի 2 մարզում։