Բավ է պառակտվել
02-12-2015 12:01

Ռուս կանոիստների հավաքները Թուրքիայից տեղափոխվել են Իտալիա և Հայաստան

Ռուսաստանի թիավարման հավաքականի կանոեի խմբի` դեկտեմբերին և հունվարին ծրագրված հավաքները Թուրքիայից տեղափոխվել են Իտալիա և Հայաստան, բայց այդ կապակցությամբ ֆեդերացիան որևէ ֆինանսական դժվարություն չի կրում,  հայտնել է բայդարկաներով և կանոեով թիավարման համառուսական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդրա Ֆյոդորովան։ «Մենք հավաքներ էինք ծրագրել Թուրքիայում, բայց ԱԳՆ–ի` Թուրքիայի Հանրապետություն չայցելելու հրահանգով մենք տեղափոխոմ ենք հավաքները Իտալիա և Հայաստան։ Բայց այնտեղ միայն կանոեի խումբն էր,– ասել է Ֆյոդորովան հեռախոսով։ – Տեղափոխել ենք Իտալիա, որտեղ արդեն պատրաստվում էր բայդարկայի խումբը, այսինքն խոսքը շուրջ հինգ մարզիկներից բաղկացած խմբի մասին է։ Ձմեռային նախապատրաստման շրջանակում երկու հավաք է լինելու` դեկտեմբերին և հունվարին։ Հունվարյան հավաքը մասամբ տեղափոխվել է Իտալիա, իսկ մասամբ էլ` Հայաստանի մարզաբազա, որը մենք հաճախ ենք օգտագործում»։ «Թուրքական կողմն ըմբռնումով է մոտեցել իրավիճակին, մեզ որևէ պահանջ չեն ներկայացրել` ոչ ֆինանսական, ոչ տուգանքի։ Ասել են, որ հասկանում են ստեղծված ֆրությունը, ոչ մի ավելորդ հարց չի առաջացել։ Հավաքները Թուրքիայում այս տարի ավելի բարդ էին, այսինքն, կարելի է ասել, որ նոր բազա էինք յուրացնում»,– ավելացրել է ֆեդերացիայի մամուլի քարտուղարի օգնականը: