02-10-2015 13:06

Սարգիս Հովսեփյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում՝ Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում հյուրընկալվելով Ֆրանսիայի հավաքականին: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար մեր ընտրանին հոկտեմբերի 5-6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Հոկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Ֆրանսիա: Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր մարզական հավաքին մասնակցելու հրավեր են ստացել: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Դարպասապահներ

Գևորգ Կասպարով «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան «Միկա»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Լևոն Հայրապետյան «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)
Արաս Օզբիլիս «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Կառլեն Մկրտչյան «Անժի» (Ռուսաստան)
Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)
Վարդան Պողոսյան «Փյունիկ»