18-11-2017 15:25

Սամվել Կարապետյանը դարձել է մոսկովյան «Արարատ » ֆուտբոլային ակումբի նախագահ

« Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ է ընտրվել ռուս գործարար, բարեգործ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր- նախագահ Սամվել Կարապետյանը: Տնօրենների խորհրդի ղեկավար է նշանակվել «Ավիլոն» ընկերությունների խմբի համասեփականատեր Կամո Ավագումյանը: «Արարատ» ակումբի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է Պողոս Գալստյանը: Մարզչական շտաբի ղեկավար է նշանակվել Իգոր Զվեզդինը: Գլխավոր մարզիչ-վերլուծաբանի պաշտոնն է ստանձնել Դմիտրի Բեզնյակը, ակումբի ավագ մարզիչն է Մաքսիմ Բուկատկինը, իսկ դարպասապահների մարզիչը՝ Եվգենի Կոստենկոն:
Թիմի մարզական տնօրենի պաշտոնն է ստանձնել Արտյոմ Խաչատուրյանը:
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 17 տուրից հետո մոսկովյան «Արարատը» 45 միավորով «Կենտրոն» գոտում շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Ռյազան» ֆուտբոլային ակումբը 13 միավորով զիջում է «Արարատին»: Հաջորդ խաղը, որը կլինի « Զենիթի» հետ, «առյուծները» կանցկացնեն ապրիլի 7-ին: