Բավ է պառակտվել
18-05-2016 14:28

Սամբիստ Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության հաղթող

Սպորտային և մարտական սամբոյի մայրցամաքային առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էդիկ Պետրոսյանը նվաճել է «բրոնզե», իսկ Ռուսաստանից հանդես եկող Դավիթ Հովհաննիսյանը` «ոսկե» մեդալ:
Ռուսաստանցի Դավիթ Հովհաննիսյանը (Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքից) Կազանում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալի է արժանացել: Մրցաշարին մասնակցել են մարզիկներ 30 երկրներից:
Եզրափակիչում Հովհաննիսյանը հաղթել Վրաստանցի մարզիկ Պաատա Ջիվինաշվիլիին 3: 1 հաշվով: Հովհաննիսյանը նշել է, որ Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակը իր կարիերայում ամենակարևոր իրադարձությունն է: Բրոնզե մեդալը այս քաշային կարգում կիսեցին Բելառուսցի Ալեքսեյ Ստեպանկովը և Հայաստանի ներկայացուցիչ Էդիկ Պետրոսյանը: