Բավ է պառակտվել
17-09-2013 01:47

Դավիթ Սաֆարյանը `աշխարհի չեմպիոն. Բուդապեշտ-2013

 

Եվրոպայի գործող չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ, 66կգ քաշային կարգի Դավիթ Սաֆարյանը Բուդապեշտում ընթացող աշխարհի
առաջնության եզրափակիչում (2:2) առավելության հասավ կուբացի ըմբիշ, աշխարհի և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի նկատմամբ
և հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Դավիթը մինչև եզրափակիչ հաղթահարեց ռումինացի, լեհ, ռուս և վրացի ըմբիշների արգելքը: Հատկապես բարդ գոտեմարտեր ստացվեցին
ռուս և վրացի ըմբիշների հետ:
11 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերջապես նվաճեց ըմբշամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալ: Ազատ ոճի հայ ըմբիշները 2005թ.-ից
ի վեր աշխարհի մեծահասակների առաջնությունում ոչ մի մեդալ չէին նվաճել: