Բավ է պառակտվել
10-03-2014 14:51

«Ռուսաստանի հետ հանդիպման ժամանակ վատ խաղացին հարձակվողները».ՀՖՖ նախագահ

Այսօր լրագրողնեի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյաննա սաց, որ Ռուսաստանի հետ խաղում հավաքականը շատ վատ հանդես եկավ: «Մարտին մենք ոչ միշտ ենք հաջող հանդես գալիս, շատ ֆուտբոլիստներ խաղացին իրենց կարողություններից ավելի թույլ», -նշեց ՀՖՖ-ի նախագահը։
«Ֆուտբոլի ֆեդերացիան բանակցել է քառասուն մասնագետների հետ: Լրագրողներ, սիրեք մի քիչ ֆուտբոլ հասկանալ: Ինչո՞ւ, երբ մենք հաղթում ենք, դուք չեք մտածում, որ պաշտպանները թույլ էին խաղում։ Իսկ երբ պարտվում ենք, ասում եք, որ վատ ենք խաղում։ Մենք ունենք պաշտպաններ, ովքեր ուժեղ խաղեր են հաղթել: Ռուսաստանի հետ հանդիպման ժամանակ վատ խաղացին հարձակվողները: Մենք կարող ենք երիտասարդ ֆուտբոլիստներ Հարոյանին ու Ոսկանյանին ջնջել: Չեխիայի հետ խաղից հետո Տարոնին այնքան ճնշեցին, որ նա այդ հոգեբանական ճնշման ազդեցության տակ է: Եթե Յուրան լավ խաղար Ռուսաստանի դեմ, ապա պաշտպանությունը այդքան թույլ չէր լինի»,-ընդգծեց Ռուբեն Հայրապետյանը:
Նշենք, որ ասուլիսին ներկա էր նար Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը։ Շվեյցարացի մասնագետին հանձնվեց իր նոր ազգային հավաքականի մարզաշապիկը: