Բավ է պառակտվել
08-08-2016 10:07

Մարմնամարզուհի Սեդա Թութխալյանը եզրափակչում է

Ռուսաստանցի մարմնամարզուհին Ռիոյի օլիմպիադայում իր հայկական արմատներն ընդգծել է` ազատ վարժությունը կատարելով կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։

Մարմնամարզուհի Սեդա Թութխալյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը, անցել է Օլիմպիադայի եզրափակիչ։

Թութխալյանը որակավորման արդյունքում հավաքել է 58,207 միավոր հինգերորդ տեղ։

Իսկ Հայաստանի ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը զբաղեցրել է 38-րդ տեղը և չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը։

17-ամյա Սեդա Թութխալյանը խորհրդային հայտնի սամբիստ, աշխարհի եռակի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր և Եվրոպայի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է։

Սեդա Թութխալյանը Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն է, 2014թ. Պատանեկան օլիմպիական խաղերի հաղթող, նա Բաքվի 2015թ. Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է։