Բավ է պառակտվել
29-03-2016 09:30

Հավակնորդների մրշացարի հաղթող դարձավ Կարյակինը

Մոսկվայում անցկացվող Հավակնորդների մրցաշարի հաղթող դարձավ ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը: Նա 14-րդ տուրում պարտության մատնեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային:
Այսպիսով, Կարյակինը նվաճեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ շախմատային թագի համար մրցելու իրավունքը:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայի հետ: Արոնյանը 7 միավորով կիսում է մրցաշարի 4-7-րդ տեղերը:
Շախմատային մենամարտը կկայանա 2016թ.-ի նոյեմբերի 10-30-ը Նյու Յորքում (ԱՄՆ):