Բավ է պառակտվել
22-10-2016 16:30

«Զաբիվակա» գայլը Ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնության թալիսման

2018 թվականին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական թալիսման է ընտրվել «Զաբիվակա» գայլը: Ֆուտբոլասերների քվեարկության արդյունքում գայլն առաջ է անցել վագրից և կատվից: 
«Զաբիվակա» գայլը հաղթեց քվեարկության արդյունքներում՝ հավաքելով ձայների 52.8 տոկսը, կատուն գրավեց երկրորդ տեղը, վագրը՝ երրորդ:

Գայլի հեղինակը Տոմսկի պետական համալսարանի գրաֆիկական դիզայնի ֆակուլտետի ուսանողուհի Եկատերինա Բոչարովան է: Նա նշել է, որ գայլի կերպարի նախատիպ դարձել է իր սիրած շունը` Թայսոնը:

«Ես փորձել եմ պերսոնաժին փոխանցել այն ամբողջ սերը, որ տաժում եմ իմ ընտանի կենդանու նկատմամբ», - ասել է Բոչարովան:

Ըստ Բոչարովայի Գայլն ամենառուսական պերսոնաժն է: Այն բնակվում է ՌԴ-ում և հաճախ է հայտնվում ռուսական հեքիաթներում: