Բավ է պառակտվել
18-05-2015 11:05

ՌԴ հոքեյի հավաքանը ծանր է տանում Աշխարհի առաջնությունում կրած իր պարտությունը

Երկրպագուները չեն դիմավորել օդանավակայանում Ռուսաստանի հոքեյի հավաքանին, որը վերադարձել է Պրահայում կայացած Աշխարհի առաջնությունից: Թեև հավաքանի վայրէջքի ժամի մասին նախօրոք է տեղեկացվել, սակայն որևէ երկրպագու չի դիմավորել թիմին: Մարզիկների ինքնաթիռը ժամանել է Վնուկովո- 3 օդանավակայան: Մարզիկների զգալի մասը հեռացել է օդանավակայանից ՌԴ Հոքեյի ֆեդերացիայի ավտոբուսով կամ սեփական մեքենաներով: ՌԴ հավաքանի գլխավոր մենեջեր Անդրեյ Սաֆրոնովը հայտարարել է, որ հավաքանի մարզիկները չափազանց ծանր են տանում Աշխարհի առաջնության ժամանակ 6:1 հաշվով Կանադայի թիմի հետ խաղում իրենց կողմից կրած պարտությունը: