Բավ է պառակտվել
07-12-2016 09:46

Ռոնալդուին 6 տարվա ազատազրկում է սպառնում

«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարող է դաժան պատժի ենթարկվել հարկերից խուսափելու համար։ Ինչպես հաղորդել է Ֆինանսական մասնագետների միության գլխավոր քարտուղար Խոսե Մարիա Մոլյինեդոն, պորտուգալացի գերաստղը հարկային մեքենայությունների համար կարող է հայտնվել բանտում։
«Ելնելով մեր ունեցած տվյալներից՝ ենթադրում ենք, որ ֆուտբոլիստը ֆինանսական մեքենայություններ է կատարել 160 մլն եվրոյի չափով։ Խախտումները կատարվել են 3 տարվա ընթացքում, որոնցից յուրաքանչյուրի համար օրենքով 2 տարվա ազատարկում է նախատեսվում։ Արդյունքում ստացվում է 6 տարի»,- ասել է Մոլյինեդոն:
Այս գործով հետաքննությունը դեռ սկսված չէ, սակայն Իսպանիայի ֆինանսների նախարարությունը քննարկում է գործի հարուցման նպատակահարմարության հարցը։
Բացի այդ, Ռոնալդուին ևս մեկ մեքենայություն է վերագրվում, ըստ որի՝ նա կարողացել է 74,7 միլիոնով մարքետինգային իրավունքների վաճառքի գործում թաքցնել 31 մլն հարկ։
Քրիշտիանուն միակ ֆուտբոլիստը չէ, ով հարկային խնդիրներ ունի։ Ավելի վաղ նման մեղադրանքներ են ներկայացվել «Բարսելոնի» աստղեր Լիոնել Մեսսիին ու Նեյմարին։