Բավ է պառակտվել
28-06-2014 12:43

Ռոնալդոն վստահ է, որ Բրազիլիայի հավաքականը հաղթելու է

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն խոսելով աշխարհի խաղերից, նշել է, թե վստահ է, որ ֆուտբոլի 20-րդ աշխարհի առաջնության եզրափակիչում կխաղան Բրազիլիայի եւ Արգենտինայի հավաքականները։ Սակայն նա կարծում է, որ Արգենտինայի հավաքականը Բրազիլիայում ընթացող առաջնությունից դուրս կմնա:
«Գրեթե վստահ եմ, որ եզրափակիչում կխաղան Բրազիլիան եւ Արգենտինան։ Դա կլիներ երազանքի իրականացում։ Հատկապես եթե հաղթենք մենք։ Պարտությունը մեզ համար մղձավանջ կլինի։ Այդ պատճառով խնդրում եմ Աստծուն, որ Խնդրում եմ Աստծուն, որ Արգենտինան առաջնությունից շուտ դուրս մնա»,- ասել է Բրազիլիայի հավաքականի հայտնի խաղացողը : Այս մասին գրում է Marca-ն։