26-11-2015 09:35

Հայաստան-Ալբանիա խաղը վաճառելու կասկածյալներից մեկը Ռոբերտ Արզումանյանն է.

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆանատների ՖԱՖ ակումբն ակցիա էր անում՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։ Երեկ ՀՖՖ նախագահն իր մոտ էր հրավիրել որոշ խմբագիրների և սպորտային մեկնաբանների՝ փակ հանդիպման, ներկայացնելու իր դիրքորոշումը։ Ավելի ուշ Ռ. Հայրապետյանը սենսացիոն հայտարարություն է արել, որ Հայաստան-Ալբանիա խաղի ժամանակ տեղի է ունեցել դավաճանություն։
«Կարծում եմ, որ իրականում եղել է դա, և մեր գործն է, որ դա բացահայտենք և այդ մարդկանց անունները հրապարակենք... Ուղղակի մենք հիմա փաստեր չունենք, բայց կարծում եմ՝ կլինեն»,- ասել է նա։
«Հրապարակ»-ի աղբյուրները հայտնում են, որ «կասկածյալներից» մեկը Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Արզումանյանն է։