15-08-2016 13:14

Ռիո-2016. Հայաստանի հավաքականի ամենահագեցած օրը

Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում այսօր ասպարեզ դուրս կգան Հայաստանի 7 ներկայացուցիչներ:

Աթլետիկայի եռացատկի մրցումներում ելույթ կունենա Լևոն Աղասյանը: 21-ամյա մարզիկն ընդգրկված է A խմբում: Եռացատկի մրցումները կսկսեն Երևանի ժամանակով 16:30-ին:

200 մետր վազքի կանանց մրցումներում Հայաստանը կներկայացնեն միանգամից 2 մարզուհիներ: Որակավորման փուլի շրջանակում 4-րդ ութնյակում ելույթ կունենան Դիանա Խուբասերյանը, իսկ 5-րդում հանդես կգա Գայանե Չիլոյանը: Խուբասերյանի ելույթը նախանշված է ժամը 16:48-ին, իսկ Չիլոյանինը՝ 16:54-ին: 200 մետր մրցատարածքի եզրափակիչները կսկսվեն 21:00-ին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 85 կգ քաշային կարգի որակավորման փուլում կմեկնարկի Մաքսիմ Մանուկյանը: 28-ամյա ըմբիշի մրցակիցը կլինի հունգարացի Վիկտոր Լորինշը: Այդ մրցամարտը կմեկնարկի 19:00-ին:

Բռնցքամարտի 52 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Նարեկ Աբգարյանը կմրցի չինացի Յու Ցզյան Գուանի հետ: Մենամարտը նախանշված է ուղիղ ժամը 01:00-ին:

Ուշ գիշերը՝ ժամը 02:00-ին կմեկնարկի ծանրամարտի տղամարտկանց 105 կգ քաշային կարգի A խմբի մրցումները: Հայաստանը կներկայացնի Սիմոն Մարտիիրոսյանը:

Աթլետիկայի կանանց 400 մետր արգելավազքի մրցաշարի առաջին փուլից հանդես կգա Լիլիթ Հարությունյանը: 23-ամյա մարզուհու մասնակցությամբ մրցույթը կսկսվի գրեթե լուսաբացին՝ 04:46-ին: