Բավ է պառակտվել
10-08-2016 11:42

Ռիո-2016. Այսօր պայքարին կներգրավվեն Հայաստանի 4 ներկայացուցիչներ

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի ծրագրում այսօր՝ օգոստոսի 10-ին մրցումային 5-րդ օրն է:

Այսօր պայքարը կսկսեն բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Հովհաննես Բաչկովը: 56 կգ քաշային կարգում Ավագյանը մեկնարկային մենամարտը կանցկացնի ժամը 18:30-ին: 64 կգ քաշային Բաչկովի մենամարտը 19:30-ին է:

Ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը (69 կգ) պայքարը կսկսի ժամը՝ 22:30-ին:

77 կգ քաշային կարգում ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի ելույթը կկայանա կեսգիշերն անց՝ ժամը 02:00-ից սկսած: