Բավ է պառակտվել
13-08-2016 10:21

Ռիո-2016. Այսօր պայքարը կսկսի Նարեկ Աբգարյանը

Ռիո դը Ժանեյրոյում շարունակվում է 31-րդ ամառային Օլիմպիադան:
Այսօր՝ օգոստոսի 13-ին Հայաստանի ներկայացուցիչներից ելույթ է ունենալու բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը:
Մինչև 52 կգ քաշային կարգում հայ մարզիկը մեկնարկելու է 1/16 եզրափակչից:
24-ամյա Աբգարյանի մրցակիցը Ուգանդան ներկայացնող Ռոնալդ Սերուգոն է. աֆրիկացի մարզիկը 31 տարեկան է:
Աբգարյանի և Սերուգոյի միջև մենամարտը կայանալու է Երևանի ժամանակով 18:00-ին: