Բավ է պառակտվել
11-08-2016 12:57

Ռիո-2016. Զինված կողոպուտ՝ ռուս մարզիկի դեմ

Օլիմպիական խաղերի մասնակից, ռուս լողորդ Եվգենի Կորոտիշկինը զինված կողոպուտի զոհ է դարձել Բրազիլիայում: Այդ մասին ռուսաստանցին հայտնել է Instagram-ում:

Մարզիկը ստիպված է եղել կողոպտիչներին հանձնել բոլոր արժեքավոր իրերը: Կողոպտիչները չեն վնասել նրան:

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյում արդեն գրանցել են կողոպուտի ու զինված հարձակման բազմաթիվ դեպքեր: Գողություններ եղել են նաեւ օլիմպիական ավանի սենյակներից: