Բավ է պառակտվել
10-08-2016 09:40

Ռիո-2016. Հերթական սենսացիան թենիսի մրցաշարում

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը սենսացիոն պարտություն կրեց Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի թենիսի կանանց մենախաղի երրորդ շրջանում:

1/8 եզրափակիչում ամերիկուհին 4:6, 3:6 հաշվով պարտվեց ուկրաինացի Էլինա Սվետոլինային: Մրցախաղը տեւեց 1 ժամ 12 րոպե: Քառորդ եզրափակիչում Սվետոլինան կհանդիպի չեխ Պետրա Կվիտովային:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերենա Ուիլյամսը լքել էր նաեւ զուգախաղի մրցաշարը: Ռիո-2016-ում անհաջող էր հանդես նաեւ եկել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, որը դուրս է մնացել մենախաղի եւ զուգախաղի մրցաշարերից:

Նախորդ 2 Օլիմպիական խաղերում Սերենա Ուիլյամսը 2 ոսկե մեդալ է նվաճել մենախաղում եւ զուգախաղում: