15-08-2016 17:09

Ռիո-2016. Մաքսիմ Մանուկյանը պարտվեց

Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի 85 կգ քաշային կարգում մեկնարկեց Մաքսիմ Մանուկյանը:

Հունգարացի Վիկտոր Լորինցի հետ մենամարտում հայ ըմբիշը 0:3 հաշվով պարտություն կրեց:

Մանուկյանը բրոնզե մեդալ նվաճելու շանս կունենա, եթե Լորինցը հասնի եզրափակիչ: