11-08-2016 14:45

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը մնաց նույն դիրքում

ՖԻՖԱ-ն ներկայացրել է հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը:

Հայաստանի հավաքականն ունի 348 միավոր ու շարունակում է մնալ 102-րդ տեղում:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Արգենտինան՝ 1585 միավոր, երկրորդ տեղում է Բելգիան՝ 1401, երրորդն է Կոլումբիան՝ 1331, չորրորդն է աշխարհի չեմպիոն Գերմանիան՝ 1319, իսկ հնգյակը եզրափակում է Չիլին՝ 1316: