08-03-2016 09:32

Գինեսի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը նախընտրում է համեստ և սկզբունքային կանանց

«Իմ կյանքում կին էակը մեծ դեր ու նշանակություն ունի, քանի որ ընտրելով մեր կեսին մենք այնքան դեր և նշանակություն ենք տալիս իրեն, որքան մենք մեզ ենք գնահատում այս կյանքում»,-news.gisher.ru-ի հետ զրույցում նշեց Գինեսի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը: Խոսելով նախընտրելի կանանց մասին ռեկորդակիրը նշեց, որ կին էակն իր կողմից ուշադրության արժանանալու առաջին կարևոր հանգամանքը համեստությունն է, այնուհետև գեղեցկությունը, կոկիկությունը, սկզբունքայնությունն ու ռեալությունը: Անրադառնալով օրվան ու մեկնարկող տոներին Ռոման Սահրադյանն ասաց. «Մեկամսյակը որոշ անտարբեր տղամարդկանց կստիպի գոնե այդ մեկ ամիսն իրենց ուշադրության կենտրոնում պահել իրենց սիրելիներին, մայրիկներին, քույրիկներին»: Նվերների հարցում ռեկորդակիրը ևս խիստ զգուշավոր է. «Կնոջն հաճելի ռոմանտիկ նվերը դա համբույրն է, քնքուշ և նուրբ մոտեցումը (ինչպես սուսամբարից հոտ քաշելը): Նվեր ընտրելիս պետք է հաշվի առնել այն ստացողի սրտի ցանկությունը. ես որպես գեղեցկության տոնի նվեր կընտրեի մի փունջ վարդերի ընտրանի»: Կանանց և աղջիկների գեղեցիկ տոնը Ռոմանը նշելու է մայրիկի և քույրիկի հետ, ովքեր էլ կհանդիսանան պոտենցիալ նվեր ստացողները: «Իսկ եթե մինչև տոները իմ սրտում հայտնվի այն էակը, ում համարելու եմ իմ կյանքի կեսը, ինքը ևս կդասվի պոտենցիալ նվեր ստացողների շարքին»-ընդգծեց զրուցակիցս: Շնորհավորելով բոլոր կանանց և աղջիկներին Գինեսի ռեկորդակիրը քաջ առողջություն, համերաշխություն և երջանկություն մաղթեց:
Նշենք, որ Ռոման Սահրադյանը 2014 թվականին գրանցվել է «Գինես»-ի ռեկորդների գրքում` պտտաձողի վրա 30 րոպեում 1001 «մեծ պտույտ ետ» վարժությունը կատարելով:

Տաթև Առաքելյան