Բավ է պառակտվել
01-03-2016 15:53

Հայաստանցի մարզիկի ռեկորդը գրանցվեց Գինեսի գրքում

Գինեսի ռեկորդների գրքի ռեկորդակիր, եզդի Մանվել Մամոյանը պատրաստ է այս տարի ևս 10 ռեկորդ սահմանել։
Մարզիկը համաշխարհային ռեկորդ է սահմանել` ձեռքերի վրա ուղղահայաց դիրքով 48 վայրկյան 27 անգամ հենում-ծալում վարժություն կատարելով։ Ռեկորդը նվիրվել է «Հայերի և եզդիների Ցեղասպանության հիշատակին»։
«Ես ուզում էի միանգամից երկու ռեկորդ սահմանել։ Սակայն պատրաստ չէի դրան, պետք էր լավ պատրաստվել։ Ռեկորդ է սահմանվել նաև ձեռքերով հենում-ծալում վարժությունում։ Նախորդ ռեկորդը սահմանել է Ուկրաինայի ներկայացուցիչը, նա այդ վարժությունը կատարել է 20 անգամ»,- ասաց Մամոյանը։
Մարզիկը վստահեցնում է, որ ինքը կարող է գերազանցել այդ արդյունքը։
«Ես պատրաստ եմ այս տարվա ընթացքում 10 ռեկորդ գրանցել։ Արդեն 5 հայտ եմ ուղարկել։ Տվյալ պահին ես պատրաստ եմ հասնել նոր ցուցանիշների»,- նշեց Մամոյանը։
Նա խոստովանեց, որ իր նպատակն առավելագույն քանակությամբ ռեկորդներ սահմանելն է։ Չի բացառվում, որ հենց նա դառնա այն մարդը, որն ամենաշատ ռեկորդներն է սահմանել։