07-11-2016 06:54

Ռոնալդուն երկարաձգել է պայմանագիրը «Ռեալ»-ի հետ

«Ռեալը» պաշտոնապես հայտարարել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ նոր՝ մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել։
«Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ պայմանագրի կնքման առիթով հատուկ միջոցառումը և Ռոնալդուի մամուլի ասուլիսը տեղի կունենան նոյեմբերի 7-ին։
Հիշեցնենք, որ 2009 թվականին «Ռեալը» Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել է 80 մլն ֆունտ ստերլինգ։ 31-ամյա պորտուգալացու նախորդ պայմանագիրը կորցնելու էր վավերականությունը 2018 թվականին։