Բավ է պառակտվել
30-03-2016 15:48

Ռայոլան Յուվենտուսի հետ քննարկել է Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը

Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շահերը, հանդիպել է Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարության հետ ու քննարկել 27-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը,- հայտնում են ԶԼՄ-ները: Իտալիայի չեմպիոնը բազմաթիվ անգամ հայտարարել է կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին, սակայն դորտմունդցիները չեն ցանկանում բաց թողնել նրան: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 43 խաղում Մխիթարյանը դարձել է 20 գոլի ու 14 արդյունավետ փոխանցման հեղինակ: