Բավ է պառակտվել
18-05-2015 15:14

Եվս 2 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունից

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվող Եվրոպայի սամբոյի առաջնությունում մարզական սամբոյում 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը (Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Երվանդ Գրիգորյան), իսկ մարտական սամբոյում 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը (Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սամվել Ավդալյան) արժանացել են բրոնզե մեդալների: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: Այսպիսով՝ Հայաստանի սամբոյի հավաքականը հայրենիք կվերադառնա 5 մեդալով (1 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե):