Բավ է պառակտվել
26-03-2015 11:53

Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն

 Երեկ Լեհաստանի Վալբրժիխ քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ, 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Ցոլակ Հարոյան) հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Վոլոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում 5:4 հաշվով առավելության է հասել Բելառուսը ներկայացնող Դիանիս Մաքսիմաուի նկատմամբ, 1/4 եզրափակչում 6:0 հաշվով հաղթանակ է տոնել երիտասարդների աշխարհի չեմպիոն ադրբեջանցի Ահմեդնաբի Գվարզատիլովի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 9:7 հաշվով հաղթել է թուրք Ռեսեփ Թոփալին: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: Մեր մարզիկը եզրափակչում 8:3 հաշվով պարտության է մատնել ուկրաինացի Անդրեյ Սվիրիդին և նվաճել ոսկե մեդալ: