Բավ է պառակտվել
04-05-2015 12:30

ՀՀ-ն կմասնակցի Բաքվում նախատեսվող Եվրոպայի օլիմպիադային միայն անվտանգության երաշխիքի դեպքում

Հայաստանը կմասնակցի Բաքվում նախատեսվող քիմիայի Եվրոպայի Առաջին օլիմպիադային միայն այն դեպքում, եթե հայաստանյան պատվիրակության անվտանգությունը երաշխավորվի: Այդ մասին մայիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Սշոտյանը: Նախարարը նշեց, որ օլիմպիադան տեղի կունենա ընթացիկ տարվա հուլիսին: Միջազգային օլիմպիական կոմիտեից այդ առաջարկը ստանալուց հետո Հայաստանը նախապես տվել է իր համաձայնությունը: Աշոտյանի խոսքով՝ հավաքանը պատրաստ է մասնակցել Բաքվում կազմակերպվախ օլիմպիադայում, եթե հետագայում երաշխավորվի հայաստանյան պատվիրակության անվտանգությունը: Նախարարը պարզաբանեց, որ ՀՀ հավաքանի մասնակցության դեպքում նա, ամենայն հավանականությամբ, անձամբ կմեկնի դպրոցականների հետ: Նախարարը կրկնեց, որ Հայաստանը ցանկանում է մասնակցել, սակայն չի ցանկանում և չի կարող զրկել հայ դպրոցականներին նման հնարավորությունից, սակայն հավաքականը նաև պետք է անվտանգության երաշխիք ստանա և փորձի վերադառնալհայրենիք մեդալներով: