Բավ է պառակտվել
28-05-2015 13:22

Պուտինը տարօրինակ է անվանել ՖԻՖԱ-ի պաշտոնյաների կալանքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարօրինակ է անվանել ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կալանքը կաշառակերության մեղադրանքով: Պետության ղեկավարը նկատեց, որ ձերբակալումները կատարվել են ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, որը ԱՄՆ-ի կողմից իր օրենսդրությունը այլ երկրների վրա տարածելու ակնհայտ փորձ է: «Կարելի է ենթադրել, որ պաշտոնյաներից որևէ մեկը որևէ օրենք է խախտել, սակայն ԱՄՆ-ը դրա հետ որևէ առնչություն չունեն, քանի որ ձերբակալվածները ԱՄՆ քաղաքացիներ չեն: Եվ եթե որևէ իրադարձություն է տեղի ունեցել, ապա դա տեղի է ունեցել ոչ Միացյալ Նահանգների տարածքում», — նշեց Պուտինը: Նախագահը նաև պատմեց, որ համարում է կատարվածը Բլաթերին ՖԻՖԱ-ի նախագահ վերընտրվելուն խոչընդոտելու փորձ: Պուտինի խոսքով՝ դա միջազգային կազմակերպությունների գործունեության սկզբունքի կոպտագույն խախտում է: Նա նաև չբացառեց, որ ՖԻՖԱ-ի հետ կապված իրավիճակում Ամն ապօրինաբար հետապնդում է այնպիսի մարդկանց, ինչպիսիք են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը և ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակից Էդվարդ Սնոուդենը: ՖԻՖԱ-ի պաշտոնյաների ձերբակալության գործողությունը կատարվել է մայիսի 27-ին, վաղ առավոտյան ՝ Ցյուրիխի հինգ աստղանի հյուրանոցներից մեկում: Հետաքննության նախաձեռնողն են ԱՄՆ իշխանությունները: Բոլոր կալանավորվածները կտեղափոխվեն ԱՄՆ քննչական միջոցառումներին մասնակցելու համար: Ուրբաթ՝ մայիսի 29-ին, նախատեսված էին ՖԻՖԱ-ի նախագահի հերթական ընտրությունները: