Բավ է պառակտվել
25-08-2016 14:24

Պուտինը շքանշաններով է պարգևատրել Ռիոյում մեդալներ նվաճած հայ մարզիկներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռիո դե Ժանեյրոյի 31–րդ Օլիմպիադայի չեմպիոններին և մեդալակիրներին պարգևատրելու մասին։

Պարգևատրվածների թվում են նաև Օլիմպիական խաղերում հաջող ելույթ ունեցած հայ մարզիկները։

Պարգևատրման արարողությունն անցկացվել է Կրեմլում։

Պատվո շքանշանով է պարգևատրվել օլիմպիական չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը, «Հայրենիքի առջև արժանիքների համար» առաջին կարգի շքանշան են ստացել Օլիմպիադայի արծաթե մեդալակիր բռնցքամարտիկ Միշա Ալոյանը և մարմնամարզիկ Սեդա Թութխալյանը:

«Հայրենիքի առջև արժանիքների համար» երկրորդ կարգի շքանշանով է պարգևատրվել բրոնզե մեդալակիր Կիրիլ Գրիգորյանը:

Օլիմպիական չեմպիոն, հանդբոլիստ Օլգա Լևինան (ամուսնու ազգանունով` Հակոբյան) պարգևատրվել է Բարեկամության շքանշանով:

Օլիմպիականները պարգևատրվել են Խաղերին ցուցաբերած բարձր մարզական ձեռքբերումների համար` հաղթանակի կամքի, անկոտրունության և նպատակասլացության, ռուսական սպորտի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար: